ԵՊՀ-ի պայթյունից տուժած անձանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է

Տուժածներից մեկը ոստիկան է, մյուսները կանաչապատման ծառայության աշխատակիցներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik․ ԵՊՀ–ի 1-ին մասնաշենքի նկուղային հարկում տեղի ունեցած պայթյունի և հրդեհի հետևանքով տուժած 3 անձանցից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ Նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
«Մյուս տուժածի առողջական վիճակը միջին ծանրության է, երրորդինը` բավարար»,–նշված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` այսօր ԵՊՀ–ի քիմիայի ֆակուլտետի նկուղային հարկում պայթյուն է գրանցվել, կան տուժածներ և զոհ։ Տուժածներից մեկը ոստիկան է։ , մյուսները` կանաչապատման ծառայության աշխատակիցներ։