ԵԱՏՄ կոոպերացիոն նախագծերի ֆինանսավորման համաձայնագիրը կվավերացվի. որոշում

ԵԱՏՄ անդամ պետությունների կողմից արդյունաբերության ճյուղերում համատեղ կոոպերացիոն նախագծեր իրականացվելիս ֆինանսական աջակցությունը կտրամադրվի ԵԱՏՄ բյուջեի միջոցների հաշվին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի — Sputnik. ՀՀ կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ կոոպերացիոն նախագծերի ֆինանսավորման համաձայնագրի վավերացմանը։ Որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
«Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից արդյունաբերության ճյուղերում համատեղ կոոպերացիոն նախագծեր իրականացվելիս ֆինանսական աջակցություն տրամադրելու մասով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թ. մայիսի 29-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը ստորագրվել է 2023 թ. մայիսի 25–ին Մոսկվայում։
Արձանագրությամբ սահմանվում է ԵԱՏՄ անդամ պետությունների կողմից արդյունաբերության ոլորտում համատեղ կոոպերացիոն նախագծերի իրականացման նպատակով ֆինանսական միջոցների ձևավորման ընթացակարգը և կարգը, ինչպես նաև սահմանվում է ֆինանսական աջակցության նոր ձևաչափը։
«Իրական հատվածում համագործակցության ֆինանսավորման նոր մեխանիզմը կնպաստի ԵԱՏՄ անդամ պետությունների արդյունաբերական հատվածի հետագա տեխնոլոգիական զարգացմանը և կխթանի եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացները՝ ապահովելով նաև փոքր տնտեսությունների մասնակցությունը նոր բարձր տեխնոլոգիական արտադրությունների մշակման և կիրառման գործընթացներին»,– նշված է հաղորդագրության մեջ։
ԵԱՏՄ անդամ պետությունների կողմից արդյունաբերության ճյուղերում համատեղ կոոպերացիոն նախագծեր իրականացվելիս ֆինանսական աջակցությունը կտրամադրվի ԵԱՏՄ բյուջեի միջոցների հաշվին: