ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի — Sputnik. «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ–ն կլուծարվի: Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Ըստ որոշման` այս կենտրոնի լուծարումից հետո կստեղծվի «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ–ը։
«Ընկերությունը 100 տոկոս պետական մասնակցությամբ ընկերություն 1, այդուհանդերձ որպես առևտրային կազմակերպություն, հետապնդում է շահույթ ստանալու նպատակ: Նշված հանգամանքը կանխելու նպատակով և միաժամանակ դեղերի շրջանառության պետական կարգավորման ոլորտում փորձաքննությունների կազմակերպումն ու իրականացումը ՀՀ առողջապահության նախարարության կազմում գործող կազմակերպության միջոցով իրականացնելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել լուծարել «Ակադեմիկոս էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ընկերությունը և հիմնադրել «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ–ը»,– նշված է որոշման հիմնավորման մեջ:
Որոշումն ուժի մեջ է մտնելու 2024 թ. փետրվարի 1–ից: