Շարմ Էլ Շեյխ-Երևան չվերթի ինքնաթիռին հաջողվել է վայրէջք կատարել «Զվարթնոցում»

Ավելի վաղ հայտնել էինք, որ այն չի կարողանում վայրէջք կատարել խիտ մառախուղի պատճառով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik․ «Էյր Կաիրո» ավիաընկերության Շարմ Էլ Շեյխ-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռը վայրէջք է կատարել «Զվարթնոց» օդանավակայանում։
Նշենք, որ ինքնաթիռը մոտ մեկ ժամ պտտվում էր երկնքում ու չէր կարողանում վայրէջք կատարել եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով։
Հիշեցնենք, որ «FlyOne» ավիաընկերության Մոսկվա-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռը նույն պատճառով նույնպես չկարողանալով վայրեջք կատարել` ուղևորվել էր Թբիլիսի։