Շախմատի ԵԱ. Հայաստանի տղամարդկանց հավաքականը 1:3 հաշվով պարտվել է Գերմանիայի թիմին

Շախմատի ԵԱ
Հայաստանի տղամարդկանց հավաքականը այժմ գտնվում է 7-րդ հորիզոնականում, իսկ կանանցը՝ 8-րդ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի - Sputnik. Եվրոպայի թիմային առաջնության 5-րդ խաղափուլում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 1:3 հաշվով պարտվել է Գերմանիայի թիմին, որն այժմ առաջնության միանձնյա առաջատարն է:
Տեղեկությունը հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
Հայաստանի կանանց հավաքականը 0.5:3.5 հաշվով պարտվել է Ֆրանսիայի թիմին, որն այժմ կիսում է 1-ին հորիզոնականը Ադրբեջանի թիմի հետ։
Հայաստանի տղամարդկանց հավաքականը այժմ գտնվում է 7-րդ հորիզոնականում, իսկ կանանցը՝ 8-րդ:
Այսօր հանգստյան օր է: 6-րդ խաղափուլը տեղի կունենա վաղը՝ նոյեմբերի 17-ին:
6-րդ խաղափուլում Հայաստանի տղամարդկանց թիմը կմրցի Սերբիայի թիմի հետ, իսկ կանանց թիմը՝ Հունաստանի թիմի հետ:
Շախմատի ԵԱ