Փակ կլինի Երևանի Ազատության պողոտան Տերյան փողոցին կապող հատվածը

Երևանի. Արխիվային լուսանկար
Քաղաքապետարանից ժամանակավոր անհարմարության համար հայցում է բնակիչների ներողամտությունը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի - Sputnik. Կամրջի դեֆորմացիոն կարերի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 17-ի ժամը 23:00-ից մինչև նոյեմբերի 19-ի ժամը 18:00-ը փակ է լինելու Երևանի Ազատության պողոտան Տերյան փողոցին կապող ճանապարհահատվածը:
Տեղեկությունը հայտնում են Երևանի քաղաքապետարանից՝ պատճառվող ժամանակավոր անհարմարության համար հայցելով բնակիչների ներողամտությունը: