ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik․ Նոյեմբերի 17-18-ի գիշերը Հայաստանի երկնքում կդիտվի Լեոնիդների ասուպային հոսքի առավելագույն փուլը, և մեկ ժամում հնարավոր կլինի դիտել 12-15 ասուպ: Տեղեկությունը հայտնում է Բյուրականի աստղադիտարանը։
Նշենք, որ Լեոնիդների ասուպային հոսքը դիտվում է ամեն տարի նոյեմբերի 8-22 ընկած ժամանակահատվածում՝ առավելագույն փուլի մի փոքր տատանումներով։
Ասուպային հոսքերն առաջանում են, երբ Երկիրը, Արեգակի շուրջն իր ուղեծրով շարժվելով, հանդիպում է որպես կանոն գիսավորների կողմից առաջացրած երկնաքարերի խմբի և,մեծ արագությամբ թափանցելով Երկրի մթնոլորտ, այրվում է և «ընկնող աստղեր» հիշեցնող հետքեր թողնում:
Լեոնիդներն ունեն բավականին մեծ արագություն՝ միջինում 72 կմ/վ, և երկնքում թողնում են կանաչավուն հետքեր: Դրանց չափերը կարող են հասնել 9 մմ-ի, իսկ զանգվածը՝ մինչև 85 գրամի:
Ասուպների հեղեղ դիտվել է 1999թ-ին և շարունակվել 2000-2002թթ., իսկ հաջորդը սպասվում էր2032թ-ին: Սակայն ասուպների աճ (ժամում մինչև 100-150) կարող է դիտվել և այլ տարիներին:
Լեոնիդների ասուպային հոսքը հայտնաբերվել է 1833թ. նոյեմբերի 12-13-ի գիշերը, ինչն էլ համարվում է ասուպային աստղագիտության ծնունդը: