ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik․ Մոսկվայի հյուսիս-արևելքում գտնվող բնակելի շենքի բնակարաններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով երկու կին մահացել է, յոթ մարդու կյանք հաջողվել է փրկել, հայտնում է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության տելեգրամյան ալիքը։
Մոսկվայի ժամանակով 20.35-ին հրդեհը մարվել է։ Դեպքի վայրում աշխատել է 28 հրշեջ և ութ տեխնիկա։
Մայրաքաղաքի դատախազությունը հայտնել է, որ հրդեհը տեղի է ունեցել Ստրելեցկայա փողոցի բնակելի շենքի իններորդ հարկում։
Հրդեհի առաջացման ստույգ պատճառը կպարզվի հրշեջ-տեխնիկական փորձաքննության արդյունքների հիման վրա:
Մոսկվայի ՔԿ ներկայացուցիչն էլ հայտնել է լրագրողներին, որ հայտնաբերվել է 1 կնոջ ու մեկ տղամարդու դի։
Առաջիկայում կնշանակվեն մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ հրշեջ-տեխնիկական և դատաբժշկական։