«Mercedes-Benz»–ը ընկել է Հրազդան գետի ներքին ջրանցքը. կա տուժած

Ավտոմեքենան ջրանցքից դուրս է բերվել հատուկ տեխնիկայի օգնությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik․ Այսօր` նոյեմբերի 16–ին, մեքենա է ընկել Հրազդան գետի ջրանցքը, վարորդը վնասվածքներ է ստացել։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Նշվում է, որ վթարի մասին ահազանգը Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացել են ժամը 13։29-ին, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
«Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռ․ Մ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել Հրազդան գետի ներքին ջրանցքը․ կա տուժած»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Փրկարարները «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել տուժածին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Վարորդը հոսպիտալացվել է:
Վթար «Երևան պարկի» մոտ. մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և այն հատուկ տեխնիկայի օգնությամբ դուրս բերել ջրանցքից։