ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի - Sputnik. Հայաստանի ներկայացուցիչ Ռուսլան Ասլիկյանը Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի մինչև 22 տարեկանների առաջնությունում կիսաեզրափակիչի ուղեգիր նվաճեց, որն ապահովեց առնվազն բրոնզե մեդալ։
57 կգ քաշային կարգում նա 3:2 հաշվով պարտության մատնեց Հյուսիսային Մակեդոնիայի ներկայացուցիչ Ալեն Ռուստեմովսկիին։
Ավելի վաղ բռնցքամարտիկներից կիսաեզրափակիչ էին դուրս եկել և ապահովել առնվազն բրոնզե մեդալ 51 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը, 60 կգ քաշային Էրիկ Իսրայելյանը, 60 կգ քաշային Էլիդա Քոչարյանը և 63 կգ քաշային Սոնա Հարությունյանը։