ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը վենեսուելացի գործընկեր Իվան Խիլ Պինտոյի հետ բանակցություններում կողմ է արտահայտվել Լատինական Ամերիկայի և ԵԱՏՄ-ի մերձեցմանը աջակցելուն: Տեղեկությունը հայտնում է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունը։
«Տարածաշրջանային կտրվածքով ողջունել են Վենեսուելայի՝ ինտեգրացիոն մեխանիզմների, հատկապես ԱԼԲԱ-ի և ՍԵԼԱԿ-ի ամրապնդման ուղղվածությունը։ Սերգեյ Լավրովը կողմ է արտահայտվել տարածաշրջանային առաջատար միավորումների հետ Ռուսաստանի երկխոսության առաջմղման, ինչպես նաև Լատինական Ամերիկայի և ԵԱՏՄ-ի մերձեցմանը նպաստելուն», - նշված է հաղորդագրության մեջ:
Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Միության անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը: