Հնդկաստանը Հայաստանին նռնակներ կմատակարարի

2 ամիս առաջ էլ Հնդկաստանը Հայաստանին մատակարարել էր 5 միլիոն միավոր 7,62 մմ տրամաչափի փամփուշտ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Հնդկաստանը Հայաստանին 30 մմ և 40 մմ տրամաչափի նռնակներ կմատակարարի։ Այս մասին հայտնում է Այս մասին X-ի միկրոբլոգում հայտնում է IADN-ը։
Հրապարակման համաձայն` 150 հազար միավոր նռնակ Հայաստան կմատակարարվի «Munitions India Limited»-ի կողմից։
Նշվում է, որ 2 ամիս առաջ էլ Հնդկաստանը Հայաստանին մատակարարել էր 5 միլիոն միավոր 7,62 մմ տրամաչափի փամփուշտ։
Հնդկաստանը ՀՀ–ին ATAGS հաուբիցներ է մատակարարել. գործարքի արժեքը 155,5 մլն դոլար է