ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Ադրբեջանն ամենայն հավանականությամբ կզրկվի ամերիկյան ռազմական օգնությունից։ Ինչպես հայտնում է Ամերիկայի հայկական ասամբլեան, ԱՄՆ Սենատը համապատասխան փաստաթուղթ է ընդունել։
«Հայաստանի պաշտպանության ակտ 2023» օրինագիծը, որը դեմոկրատ Գարի Փիթերսի առաջարկով ընդունվել է Սենատում, արգելափակում է Ադրբեջանին տրվող ռազմական օգնությունը։
Որպեսզի օրինագիծն ուժի մեջ մտնի, այն պետք է հաստատվի Ներկայացուցիչների պալատի և ԱՄՆ նախագահի կողմից։
Հիշեցնենք` Գերի Փիթերսի գլխավորած պատվիրակությունն այս տարվա սեպտեմբերին Հայաստան կատարած այցի ժամանակ այցելել էր Սյունիքի մարզ՝ Լաչինի միջանցքի մուտքի մոտ, որն արգելափակված էր։ Պատվիրակությունը մի շարք հանդիպումներ էր ունեցել նաև ՀՀ ղեկավարության հետ։