ՀԱՊԿ-ը չի պատրաստվում հեռանալ Հայաստանից․ Միացյալ շտաբի պետ

գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորով
Չնայած Երևանը հրաժարվում է մասնակցել ՀԱՊԿ միջոցառումներին, սակայն մասնակցում է թե՛ օրինաստեղծ գործունեությանը, թե՛ կազմակերպության փաստաթղթերի քննարկմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. ՀԱՊԿ-ում ոչ ոք չի ծրագրում հեռանալ Հայաստանից: Այս հայտարարությունն արեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը Մոսկվա-Մինսկ-Աստանա-Բիշքեկ-Երևան տեսակամուրջի ժամանակ, որը կազմակերպվել էր Sputnik Արմենիայի հարթակի միացմամբ։
Խոսելով Հայաստանի Հանրապետության դժվարությունների մասին՝ Սիդորովը կարծիք հայտնեց, որ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները կգտնեն խնդիրների լուծման ճանապարհը:

«Կազմակերպությունը ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին պաշտոնական հայտարարություններ չի ստացել Հայաստանի ղեկավարությունից»,- ասաց Սիդորովը:

Ինչ վերաբերում է 2023 թվականին ՀԱՊԿ միջոցառումների սահմանափակ մասնակցությանը, ապա, նրա խոսքով, պետության ներսում իրավիճակը կարող է տարբեր կերպ դասավորվել։
«Այստեղ մենք որոշումները չենք քննարկում։ Միևնույն ժամանակ Հայաստանը մասնակցում է թե՛ օրինաստեղծ գործունեությանը, կազմակերպության փաստաթղթերի ուսումնասիրմանը, թե՛ մշտապես գործող մարմինների գործունեության ֆինանսավորմանը: Գործընթացն ընթանում է»,- նշեց Սիդորովը։
Բուն ՀԱՊԿ-ում, ըստ նրա, ոչ մի խոսակցություն չկա այն մասին, որ կազմակերպությունը կորցրել է հետաքրքրությունը կովկասյան տարածաշրջանի նկատմամբ կամ պատրաստվում է հեռանալ Հայաստանից։
Հիշեցնենք` նոյեմբերի 14-ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հեռախոսազրույցում ասել է, որ չի կարող մասնակցել նոյեմբերի 23-ին Մինսկում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին։
Ավելի ուշ Փաշինյանը խորհրդարանում հայտարարեց, որ ՀԱՊԿ-ը, ի հեճուկս իր ունեցած պարտադիր պարտավորությունների, պատշաճ արձագանք չի տվել Հայաստանի անվտանգային մարտահրավերներին: Նրա խոսքով` մեր հանրության համար էլ հասկանալի չէ, թե ինչու ենք ամեն անգամ գնում, նույն բաները կրկնում՝ չստանալով ոչ մի արձագանք, թողնում, վերադառնում, հետո հաջորդ անգամ նորից գնում, նույն բաները կրկնում:
Աճպարարությունը, որ անում է ՀԱՊԿ–ն, անընդունելի է. Ալեն Սիմոնյան