ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն Հայաստանում է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
«Ջուանշեր Բուրչուլաձեի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով ժամանել է Հայաստանի Հանրապետություն»,– ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք` Բուրչուլաձեն Հայաստան էր այցելել նաև 2021 թվականին։ 2022 թվականի մայիսի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն էր պաշտոնական այցով մեկնել Վրաստան։ Նախարարները պաշտպանության ոլորտում 2022 թվականի համագործակցության ծրագիր էին ստորագրել: