ԵԱՏՄ երկրները առաջ են գնացել ընդհանուր էներգետիկ շուկաների ձևավորման հարցում

Արխիվային լուսանկար
Ակնկալվում է, որ ԵԱՏՄ–ում ընդհանուր էներգետիկ շուկաները կսկսեն գործել 2025 թվականի հունվարի 1-ից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Ընթացիկ տարում ԵԱՏՄ երկրները բավական լուրջ առաջընթաց են ապրել ընդհանուր էներգետիկ շուկաների ձևավորման ծրագրերի հարցում։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, ԵՏՀ էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Արզիբեկ Կոժոշևի հետ հանդիպման ընթացքում հայտնել է Բելառուսի էներգետիկայի նախարար Վիկտոր Կարանկևիչը։
Հանդիպման ընթացքում ԵԱՏՄ ընդհանուր էներգետիկ շուկաների ստեղծմանն առնչվող հարցեր են քննարկվել։
ԵԱՏՄ տեխնիկական կարգավորման միասնական համակարգի ստեղծումը մտել է եզրափակիչ փուլ
«Այս տարի մենք բավականին լուրջ առաջընթաց ենք գրանցել ընդհանուր էներգետիկ շուկաների ձևավորման ծրագրերով, շատ բան է արվել էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկայի մասով։ Գազի հետ կապված որոշակի պահեր կան, բայց մենք այնտեղ էլ առաջ կգնանք, մի շարք հարցեր արդեն կարգավորվել են, համաձայնեցված մոտեցումներ ենք գտել», – ասել է Կարանկևիչը։
Նախատեսվում է, որ ԵԱՏՄ–ում ընդհանուր էներգետիկ շուկաները կսկսեն գործել 2025 թվականի հունվարի 1-ից։