ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik․ Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում, որի հետևանքով կան տուժածներ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Այսօր` ժամը 17:50-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի՝ Արտաշատ քաղաքի վերջնամասում բախվել են Infinity ու Hyundai մակնիշի ավտոմեքենաները:
«Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արտաշատի բժշկական կենտրոն»,–գրում է կայքը։
Կայքի տեղեկություններով` Hyundai-ի վարորդը Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանն է եղել։
Վթարի փաստով Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։