ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի — Sputnik. ՎՏԲ-Հայաստան բանկի հաճախորդները (ֆիզիկական անձ) մինչև նոյեմբերի ավարտը կարող են Ռուսաստանից փոխանցումներ ստանալ առանց միջնորդավճարի: Տեղեկությունը հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ գումարն ակնթարթորեն կարելի է ստանալ հեռախոսահամարի միջոցով: Գործարքն իրականացվում է ռուբլով, հաշվեգրումը` դրամով։ Առանց միջնորդավճարի փոխանցումներ կատարելու համար անհրաժեշտ է օգտագործել «ASHUN» պրոմոկոդը։
Ծառայությունը հասանելի է ВТБ հավելվածում։
«Անցյալ տարվա հոկտեմբերին ՎՏԲ-Հայաստանը դարձավ առաջին բանկը, որը գործարկեց հեռախոսահամարով փոխանցումները Ռուսաստանից։ Դրա շնորհիվ 11 ամիսների ընթացքում գործարքների ընդհանուր թիվն աճել է ավելի քան 3 անգամ»,- ասել է ՎՏԲ-Հայաստան բանկի գլխավոր տնօրենի - տնօրինության նախագահի տեղակալ Տարաս Կլադչենկոն:
Հեռախոսահամարով Ռուսաստանից դեպի Հայաստան օրական մեկ փոխանցման առավելագույն գումարը 150 հազար ռուբլի է, իսկ ամսական` մինչև 600 հազար ռուբլի: