ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. Թուրքիան մինչև տարեվերջ հավանություն կտա ՆԱՏՕ–ին Շվեդիայի անդամակցությանը, եթե որևէ արտառոց բան չլինի։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի աղբյուրը։
ՆԱՏՕ–ին Շվեդիայի անդամակցության մասին արձանագրության վավերացման գործընթացը կարող է ավարտվել մինչև 2023 թվականի վերջ։ Աղբյուրը նշել է, որը Շվեդիայի հայտի ուսումնասիրումը արտաքին գործերի խորհրդարանական հանձնաժողովի կողմից կմեկնարկի հինգշաբթի` նոյեմբերի 16-ին։
Նա հավելել է, որ Թուրքիան «կառուցողական մոտեցում է տեսնում» Ստոկհոլմի կողմից։
«Իրավիճակի վրա հնարավոր ազդեցություն ունեցող արտառոց դեպքերի բացակայության պարագայում հույս կա, որ գործընթացը մինչև տարեվերջ կավարտենք», – ընդգծել է նա։
Հոկտեմբերին Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրի խորհրդարանին առաջարկել էր վավերացնել ՆԱՏՕ–ին Շվեդիայի անդամակցության մասին արձանագրությունը։