Կիևյան կամրջի երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի

Կիևյան կամուրջ
Երևանի քաղաքապետարանը հայցում է բնակիչների ներողամտությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. Ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված` Կիևյան կամրջի երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի։ Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
Վարորդները չեն կարողանա Կիևյան կամրջով երթևեկել նոյեմբերի 16-ի ժամը 23:00-ից մինչև նոյեմբերի 17-ի ժամը 07:00-ն։
Քաղաքապետարանը ժամանակավոր անհարմարության համար հայցում է բնակիչների ներողամտությունը:
Երևանում 1 շաբաթում հայտնաբերվել է երթևեկության կանոնների 5231, մարզերում` 16 105 խախտում