Իսրայելն ու ՀԱՄԱՍ–ը քննարկում են պատանդների փոխանակումը «երեխաները երեխաներով» ձևաչափով

Արխիվային լուսանկար
Բանակցությունները շարունակվում են, վերջնական համաձայնություն դեռ չկա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. Իսրայելն ու պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժումը ուսումնասիրում են բանակցությունների ընթացքում` պատանդների փոխանակման վերաբերյալ առաջարկած տարբերակը «երեխաները երեխաներով» ձևաչափի շրջանակում։ Այս մասին հայստնում է ՏԱՍՍ–ը` հղում անելով իսրայելական Kan պետական հեռուստառադիոընկերությանը։
Համապատասխան առաջարկ է ստացվել Կատարի և ԱՄՆ–ի միջնորդությամբ տեղի ունեցած բանակցությունների ժամանակ։ Kan–ի աղբյուրը պնդում է, որ այն նախատեսում է Գազայի հատվածում պատանդ վերցրած իսրայելցի երեխաների ազատում պաղեստինցի երեխաների դիմաց, որոնք բանտարկության մեջ են գտնվում Իսրայելում։
Նեթանյահուն հրահանգել է պատրաստվել «Հեզբոլլահի» ցանկացած սցենարի
Հեռուստաալիքի տվյալներով` բանակցությունները դեռ շարունակվում են, վերջնական համաձայնություն առայժմ չկա։
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Հոկտեմբերի 27–ի երեկոյան իսրայելական ուժերը մտել են Գազայի հատված։ Իսրայելն ավիահարվածներ է հասցնում օդից, ծովից և ցամաքից։