Հյուսիսային Կուրիլներում էբեկո հրաբուխը երեքկիլոմետրանոց մոխրի սյուն Է արտանետել

Արխիվային լուսանկար
Մոխրի սյունը ձգվում է արևելյան ուղղությամբ ավելի քան 5 կմ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. Այսօր ծովի մակերևույթից 3 կմ բարձրության վրա մոխրի արտանետում է գրանցվել Էբեկո հրաբխի վրա, որը գտնվում է հյուսիսկուրիլյան Պարամուշիր կղզում, հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով Սախալինի մարզի ԱԻՆ գլխավոր վարչության մամուլի ծառայությանը:
Մոխրի շլեյֆը ձգվել է արևելյան ուղղությամբ ավելի քան 5 կմ տարածության վրա։
«Սևերո-Կուրիլսկ քաղաքում (Հյուսիսային Կուրիլյան կղզիների միակ բնակավայրը) մոխրի անկում չի նկատվել։ Ջրածնի սուլֆիդի հոտը չի զգացվում։ Բնակչության կենսագործունեությանը վտանգ չի սպառնում», - ասված է հաղորդագրության մեջ:
1156 մետր բարձրությամբ Էբեկո հրաբուխը գտնվում է Պարամուշիր կղզում՝ Սևերո-Կուրիլսկից յոթ կիլոմետր դեպի հյուսիս-արևմուտք, Վերնադսկիի լեռնաշղթայի հյուսիսային մասում։ Այնտեղ կանոնավոր արտանետումները (մեղմից մինչև չափավոր) շարունակվում են 2016 թվականի հոկտեմբերի 20-ից, ինչը հրաբխի համար նորմալ գործունեություն է։
Ռեկորդային արտանետումը գրանցվել է 2018 թվականի օգոստոսի 31-ին։ Այն ժամանակ հրաբխի նոր խառնարանից, որը գոյացել է 2017 թվականին, ծխի սյունը ժայթքել է 6 կմ բարձրությամբ։