ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի — Sputnik. Եվրասիական տնտեսական միության երկրների առևտուրն արտաքին գործընկերների հետ միության ձևավորումից ի վեր աճել է 60%-ով: Տեղեկությունը հայտնել է ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարար Դմիտրի Վոլվաչը Եվրասիական գործարար համաժողովում։
Նրա խոսքով՝ ԵԱՏՄ-ի ստեղծումից ի վեր դրաներկայիս պարագծում անդամ պետությունների փոխադարձ առևտուրը գրեթե կրկնակի աճել է:
«Կարծես թե տեմպերը տարբեր են, բայց դա նորմալ է։ Մի կողմից, փոխադարձ առևտրի աճի արագացված տեմպը նշանակում է, որ, իսկապես, ԵԱՏՄ շրջանակում գործընկերությունը կատարում է իր հիմնական դերը՝ արգելքների վերացումը։ Ուրեմն առևտուրը պետք է ավելի արագ աճի։ Մյուս կողմից, արտաքին գործընկերների հետ առևտրում 60 տոկոս աճը նույնպես շատ լուրջ տեմպ է»,-նշել է փոխնախարարը։
Վոլվաչի կարծիքով՝ արտաքին առևտրի 60% աճը նշանակում է, որ միջազգային առևտրի, լոգիստիկայի, արդյունաբերական կոոպերացիայի շուկայում ԵԱՏՄ-ն լուրջ և նկատելի խաղացող է:
Նա նաև հայտնել է, որ 2023 թվականին հաջողվել է դուրս գալ ԵԱՏՄ ՀՆԱ – ի կայուն աճի աճի հետագիծ (ընթացիկ տարվա 9 ամիսների ընթացքում` 3 տոկոս) այն դեպքում, երբ միավորման 2 լուրջ մասնակիցներ պատժամիջոցների ճնշման տակ են:
Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից:
Միության անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը: