ԱՊՀ երկրների ԱԳՆ–ների ներկայացուցիչները կշարունակեն դիրքորոշումների համակարգումը

Նոյեմբերի 15-ին Մինսկում ԱՊՀ երկրների արտգործնախարարությունների ներկայացուցիչների մասնակցությամբ խորհրդակցություններ են տեղի ունեցել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. ԱՊՀ երկրների ներկայացուցիչներն այսօր կայացած ԱԳՆ խորհրդակցություններում պայմանավորվել են շարունակել դիրքորոշումների համակարգումը ԵԱՀԿ ԱԳՆԽ նիստի անցկացման ժամանակ: Կարևորվել է բոլոր մասնակից երկրների պատվիրակությունների մասնակցությունը միջոցառմանը։ Տեղեկությունը հայտնում է ԱՊՀ գործադիր կոմիտեի մամուլի ծառայությունը։
ԱՊՀ–ն հիբրիդային պատերազմի կործանարար գործոնների ազդեցության տակ է. Ղրղզստանի ԱԽՔ
Նոյեմբերի 15-ին Մինսկում տեղի են ունեցել «ԱՊՀ և ԵԱՀԿ մասնակից պետությունների համագործակցության, ինչպես նաև Եվրոպական միության, ՆԱՏՕ-ի և այլ բազմակողմ եվրոպական կազմակերպությունների հետ փոխգործակցության մասին» թեմայով միջգերատեսչական խորհրդակցությունները:
«Հանդիպման մասնակիցները պայմանավորվել են շարունակել դիրքորոշումների համակարգումը 2023 թվականի նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 1-ը Սկոպիեում ԵԱՀԿ ԱԳՆԽ նիստի նախապատրաստման և անցկացման ընթացքում։ Ընդ որում, ընդգծվել է առաջիկա միջոցառմանը մասնակից բոլոր պետությունների պատվիրակությունների անարգել մուտքի ապահովման կարևորությունը»,-նշված է հաղորդագրության մեջ։
Խորհրդակցությունների ընթացքում արտաքին քաղաքական գերատեսչությունների ներկայացուցիչները գնահատականներ են փոխանակել ԵԱՀԿ-ում տիրող իրավիճակի վերաբերյալ, նշել են Եվրատլանտյան օվկիանոսում ռազմաքաղաքական իրավիճակի դեէսկալացիայի համար համատեղ պայմանների ստեղծման անհրաժեշտությունը:
Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել է նաև ԱՊՀ տարածքում Եվրամիության ընթացիկ քաղաքականությունը և համագործակցության երկրների հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ:
ԱՊՀ–ն պետք է կանխարգելիչ գործողություններ իրականացնի սպառնալիքների դեմ. Պուտին
Միջոցառմանը մասնակցել են Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի և ԱՊՀ գործադիր կոմիտեի ներկայացուցիչները: