ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի - Sputnik. Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում նոյեմբերի 15-ին լսումներ կանցկացվեն «Լեռնային Ղարաբաղի ապագան» թեմայով։
Այս մասին տեղեկանում ենք Կոնգրեսի կայքից։
Լսումների բանախոսները կլինեն ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’Բրայենը և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության Եվրասիայի և Եվրոպայի բյուրոյի ադմինիստրատորի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկին։