Ադրբեջանը ՌԴ–ին է արտահանձնել պետերբուրգցիներին ահաբեկած հանցախմբի ղեկավարին

ՌԴ գլխավոր դատախազություն
Քրեական գործի շրջանակում ձերբակալվել է 13 մարդ, որոնց թվում Ադրբեջանի և Տաջիկստանի քաղաքացիներ կան:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. Ադրբեջանը Ռուսաստանին է արտահանձնել «ադրբեջանական մաֆիայի» 18-ամյա ղեկավար Թուրալ Մամեդովին: Տեղեկությունըհայտնում է Ռուսաստանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։
«Ադրբեջանի Հանրապետության իրավասու մարմինները Ռուսաստանի գլխավոր դատախազության պահանջով Թուրալ Մամեդովին արտահանձնել են քրեական պատասխանատվության ենթարկելու համար», - ասված է հաղորդագրության մեջ:
Համացանցում հայտնվել են հանցախմբի պարագլխի արտահանձնման կադրերը։
Մամեդովին խուլիգանության և ազգային հատկանիշներով ատելություն ու թշնամանք հրահրելու մեղադրանք է առաջադրվել։
Հետաքննության վարկածով՝ հոկտեմբերի 15-ին Թուրալ Մամեդովը հանցագործության մյուս մասնակիցների հետ կոչ է արել հարձակվել անցորդների վրա և մասնակցել է ծեծկռտուքների: Նրանք նկարահանել են այդ ամենը և հրապարակել համացանցում։
Երբ իրավապահները սկսել էին ձերբակալել Թուրալ Մամեդովի հանցակիցներին, նա փախել էր Ադրբեջան, սակայն միջազգային հետախուզում հայտարարելուց հետո Մամեդովը հայտնաբերվել էր և ձերբակալվել։
Ընդհանուր առմամբ ձերբակալվել է 13 մարդ, այդ թվում՝ Ադրբեջանի և Տաջիկստանի քաղաքացիներ: Նրանց բոլորին մեղադրանք է առաջադրվել։ Այժմ պարզվում է մյուս հանցակիցների գտնվելու վայրը, ինչպես նաև նրանց մասնակցությունը նմանատիպ հանցագործություններին:
Թաիրովի գիշերային ակումբում գրանցված խուլիգանության դեպքով մեղադրանք է առաջադրվել 2 անձի