Լուրեր

Այս ժամի լրահոսից տեղեկանում ենք՝
Sputnik
▪️ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին կոչ է արել հապճեպ որոշումներ չկայացնել ՀԱՊԿ-ի հարցում, և լրջորեն մտածել հաջորդ քայլերի մասին, որոնք կարող են ուղղված լինել ապաինտեգրմանը։
▪️ Լոնդոնյան այցի շրջանակներում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Հայաստան-Միացյալ Թագավորություն բարեկամության խմբի ղեկավար Թիմ Լոութընի հետ հանդիպմանը քննարկել է Հարավային Կովկասում անվտանգության իրավիճակին վերաբերող հարցեր։ Միրզոյանը ներկայացրել է ՀՀ կառավարության մշակած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:
▪️ Ստեփանակերտի մայր եկեղեցու գմբեթներից հավանաբար հանվել են խաչերը։ Հայտնում է Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության պետական խորհուրդը, որն այդ եզրակացությանն է հանգել ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակած տեսանյութերն ուսունմասիրելով։
▪️ Սիրիան պատրաստակամ է պաշտպանել Հայաստանի Հանրապետության շահերն այն միջազգային կազմակերպություններում, որոնց Հայաստանը չի անդամակցում․ հայտարարել է Սիրիայի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ Ալ-Միկ դադին Հայաստանի ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի հետ հանդիպմանը։ Սիրիան մերժում է արտատարածքային միջանցքի ցանկացած գաղափար, որը կարող է հարցականի տակ դնել Հայաստանի տարածքային ամբողջականությունը։
▪️ Թուրքիան հայց է ներկայացրել Միջազգային քրեական դատարան Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի դեմ: Տեղեկությունը հայտնել են ում են իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փաստաբանները։ Անկարան Իսրայելի կառավարության ղեկավարին մեղադրում է Գազայի հատվածում ցեղասպանության մեջ։
▪️ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն անհեթեթ է անվանել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունները, որով նա Իսրայելին մեղադրել է ֆաշիզմի համար:
Sputnik Արմենիա, 106․0FM