Թուրքիան Իսրայելի վարչապետի դեմ հայց է ներկայացրել ՄՔԴ՝ մեղադրելով նրան ցեղասպանության մեջ

ՀԱՄԱՍ-ի դեմ Իսրայելի ռազմական գործողությունը հերթական լարվածությունն է առաջացրել Թել Ավիվի և Անկարայի հարաբերություններում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. Թուրքիան հայց է ներկայացրել Միջազգային քրեական դատարան Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի դեմ: Տեղեկությունը հայտնում են տեղական լրատվամիջոցները՝ հղում անելով իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փաստաբաններին։
Էրդողանն ասել է, որ Թուրքիան պատրաստվում է Իսրայելին ռազմական հանցագործ հայտարարել
Անկարան Իսրայելի կառավարության ղեկավարին մեղադրում է Գազայի հատվածում ցեղասպանության մեջ։
«Այսօր, ներկայացնելով Թուրքիայի Հանրապետության քաղաքացիների խիղճը, մենք հայց ենք ներկայացրել Հաագայի Միջազգային քրեական դատարան ընդդեմ 21-րդ դարի Հիտլերի` Իսրայելի վարչապետ Նեթանյահուի, որը պետք է դատարանի առաջ կանգնի Գազայի հատվածում իր իրականացրած ցեղասպանության և մարդկության դեմ բոլոր հանցագործությունների համար», - հայտարարել է փաստաբան Մեթին Կյուլյունքը:
Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ Նեթանյահուին այլևս իր զրուցակիցը չի համարում, և որ «ջնջել է նրան»:
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին:
Գազայի հատվածում զոհերի թիվը, ըստ տեղի առողջապահության նախարարության, գերազանցել է 7,3 հազարը, վիրավորում է ստացել ավելի քան 18 հազար մարդ:
Հոկտեմբերի 27–ի երեկոյան իսրայելական ուժերը մտել են Գազայի հատված։ Իսրայելն ուժեղ ավիահարվածներ է հասցնում օդից, ծովից և ցամաքից։