ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի — Sputnik. Թուրքիան դեռևս չի տեսնում Արևմուտքի աջակցությունը Գազայի իրավիճակի կարգավորմանն ուղղված Անկարայի միջնորդական ջանքերին։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է դիվանագիտական աղբյուրը Թուրքիայից։
«Արևմուտքի աջակցությունը մենք չենք տեսնում։ Ընդհակառակը, մենք տեսնում ենք աջակցություն ագրեսորին։ Թուրքիան փորձում է կողմերին նստեցնել բանակցությունների սեղանի շուրջ, ամեն կերպ միջնորդել պատանդների փոխանակման գործընթացին։ Ոչ մի աջակցություն արևմտյան երկրներից»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Նրա խոսքով` Էրդողանի առաջիկա այցը Բեռլին «կհստակեցնի իրավիճակը»:
«Մենք հույս ունենք հստակ պատկեր տեսնել, հստակ մեսիջներ լսել (Արևմուտքից)»,-ընդգծել է աղբյուրը:
Նշենք, որ Էրդողանի այցը Բեռլին նախատեսված է նոյեմբերի 17-ին: