ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik․ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հրահանգով Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) պատրաստվում է ցանկացած սցենարի հյուսիսում «Հեզբոլլահի» հետ հակամարտության սրման դեպքում: Այս մասին Նեթանյահուն հայտարարել է հյուսիսային մունիցիպալիտետների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ։
«Հյուսիսում այս պահին փոխադարձ հզոր հարվածներ են ընթանում։ Մենք հարվածում ենք «Հեզբոլլահին», բայց ՑԱԽԱԼ-ին իմ հրահանգն է պատրաստվել ցանկացած սցենարի։ Ես առաջարկում եմ «Հեզբոլլահին» փորձության չենթարկել Իսրայել պետությանը, քանի որ դա կլինի նրանց ամբողջ կյանքի սխալը»,- հայտարարել է նա։
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Հոկտեմբերի 27–ի երեկոյան իսրայելական ուժերը մտել են Գազայի հատված։ Իսրայելն ավիահարվածներ է հասցնում օդից, ծովից և ցամաքից։