Կրեմլն ափսոսում է, որ Փաշինյանը չի մասնակցելու ՀԱՊԿ գագաթնաժողովին

Դմիտրի Պեսկով
Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է գագաթնաժողովին չմասնակցելու ՀՀ վարչապետի որոշումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. Կրեմլն ափսոսում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցելու նոյեմբերի 23-ին կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին, որը տեղի է ունենալու Մինսկում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ` հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հեռախոսազրույցում հայտնել է, որ չի կարող մասնակցել ՀԱՊԿ գագաթնաժողովին։
«Եթե դա իրոք այդպես է, ապա կարելի է ափսոսանք հայտնել։ Մենք հասկանում ենք, որ յուրաքանչյուր երկրի ղեկավարի կամ վարչապետի մոտ կարող են սեփական միջոցառումներ լինել աշխատանքային գրաֆիկում, սեփական իրավիճակները։ Կարելի է միայն ափսոսանք հայտնել, որովհետև նմանատիպ հանդիպումները կարծիքների փոխանակման համար լավ առիթ է»,– նշեց Պեսկովը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և արտգործնախարար Արարատ Միրզոյանը չէին մասնակցել ԱՊՀ գագաթնաժողովին, որը հոկտեմբերին կազմակերպվել էր Բիշքեկում, իսկ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նոյեմբերին չէր մասնակցել ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների մոսկովյան հանդիպմանը։