ՀՀ դեսպանն ու Վրաստանի ՆԳ նախարարի տեղակալը քննարկել են կապերի խորացման հարցը

ՀՀ դեսպանի ու Վրաստանի ՆԳ նախարարի տեղակալի հանդիպումը
Զրուցակիները քննարկել են ոլորտային համագործակցությունը խորացնելու հնարավոր ուղղությունները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik․ Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն այսօր հանդիպել է Վրաստանի ներքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Դարախվելիձեի հետ։ Տեղեկությունը հայտնում է Վրաստանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը։
«Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Հայաստանի և Վրաստանի ներքին գործերի նախարարությունների միջև ձևավորված արդյունավետ համագործակցությանը»,- նշված է հաղորդագրության մեջ։
Քննարկվել են Հայաստանի և Վրաստանի ներքին գործերի նախարարությունների միջև կապերի խորացման հնարավոր ուղղությունները։ Մտքեր են փոխանակվել առաջիկա անելիքների վերաբերյալ։
Քյարամյանն ու Շոթաձեն խոսել են Հայաստանի ու Վրաստանի իրավապահ մարմինների աշխատանքի մասին