ՀՀ ԱԽ քարտուղարը համագործակցության հարցեր է քննարկել ԵՄ ներկայացուցիչների հետ

Արմեն Գրիգորյանն ընդունել է ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության միջանկյալ ռազմավարական գնահատման փաստահավաք առաքելությանը
Հանդիպման ընթացքում Արմեն Գրիգորյանը վերահաստատել է, որ Հայաստանը պատրաստ է շարունակել աջակցել ԵՄ առաքելության աշխատանքներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik․ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հետագա հնարավոր համագործակցության հարցեր է քննարկել Խաղաղության, գործընկերության և ճգնաժամային կառավարման տնօրինության ղեկավար Ժիլ Ռոստենի հետ։ Նա այդ մասին գրել է ֆեյսբուքյան էջում։
Գրիգորյանը նշել է, որ այսօր ընդունել է ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության միջանկյալ ռազմավարական գնահատման փաստահավաք առաքելությանը, որը գլխավորել է Ռոստենը։
«Բարձր եմ գնահատել ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության աշխատանքը և վերահաստատել Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու ցուցաբերել աջակցություն առաքելության աշխատանքներին: Զրուցակցիս հետ բարձր ենք գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերային հարաբերությունները և քննարկել հետագա հնարավոր համագործակցության ուղիները»,– ընդգծել է ԱԽ քարտուղարը:
Հիշեցնենք, որ փետրվարի 20-ին Հայաստանում տեղակայվեց 100 հոգուց բաղկացած եվրոպական նոր առաքելություն՝ երկու տարվա մանդատով: Առաքելության նպատակն է նպաստել Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանը, տեղերում վստահության ամրապնդմանը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին նպաստող պայմանների ապահովմանը:
ԵՄ առաքելության դիտորդներն ամեն օր 3800 կմ-ի վրա պարեկություն են իրականացնում
Առաքելությունը գործող գրասենյակներ ունի Ջերմուկում, Գորիսում, Կապանում, Մարտունիում, Իջևանում և Եղեգնաձորում, ինչպես նաև կապի և աջակցության գրասենյակ` Երևանում: