Հայերը պետք է ապրեն միջազգայնորեն ճանաչված տարածքում. Լեհաստանի դեսպան

Պյոտր Սկվեչինսկի
Պյոտր Սկվեչինսկին նշեց, որ Լեհաստանն աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. Լեհաստանի կառավարությունն աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը ու ցանկանում, որպեսզի հայերը խաղաղ ապրեն միջազգայնորեն ճանաչված տարածքում: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ-ում Լեհաստանի դեսպան Պյոտր Սկվեչինսկին:
«Լեհաստանն աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը: Պետք է նշեմ՝ Լեհաստանն առաջին երկրներից է, որ ֆինանսական և նյութական աջակցություն տրամադրեց այս տարվա սեպտեմբերին տեղի ունեցած ողբերգական օրերին: Մենք ցանկանում ենք, որպեսզի Հայաստանում խաղաղություն լինի ու հայերն էլ կարողանան խաղաղ ապրել միջազգայնորեն ճանաչված տարածքում»,- ասաց դեսպանը:
Նա ընդգծեց, որ միջազգայնորեն ճանաչված տարածք ասելով նկատի չունի Արցախը, քանի որ «այդ տարածքը երբևէ չի համարվել Հայաստանինը»: