Գորիսից Որոտան տանող նոր ճանապարհը կսկսեն կառուցել 2024 թ–ից ոչ շուտ

Շինարարական աշխատանքների մեկնարկը կախված է նրանից, թե երբ շահագործման կհանձնվի Խոտ–Որոտան ճանապարհը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. Գորիսից Սյունիքի մարզի Խոտ–Որոտան ճանապարհի ուղղությամբ նոր ճանապարհը կսկսեն կառուցել 2024 թվականին։ Նման եզրահանգման կարելի է գալ ՀՀ տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության հաղորդագրությունից` ի պատասխան Sputnik Արմենիայի հարցմանը։

«Գորիսի մոտակայքում ընթացող ճանապարհի շինարարությունը կսկսվի Խոտ–Որոտան ճանապարհը շահագործման հանձնելուց հետո»,– ասված է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ Սյունիքի մարզի Խոտ–Որոտան կառուցվող ճանապարհի հիմնական մասը 2023 թ–ին կասֆալտապատվի, ինչպես նաև կավարտվեն 2 կմ–ի միայն հողային աշխատանքները։
Ավելի վաղ Sputnik Արմենիան գրել էր, որ նշված ճանապարհի նախագծանախահաշվային փաստաթղթերն արդեն պատրաստ են։