Գուտերեշն անհանգստացած է Գազայի հիվանդանոցներում մահացության ցուցանիշով

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը. Արխիվային լուսանկար
Համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարը կոչ է անում դադարեցնել կրակը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը մտահոգված է Գազայի հատվածի հիվանդանոցներում մահացությամբ և կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը։ Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է նրա պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։
«Գլխավոր քարտուղարը մտահոգված է Գազայի մի շարք հիվանդանոցներում տիրող սարսափելի իրավիճակով և մարդկային կորուստներով, գլխավոր քարտուղարը կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը», - ասել է Դյուժարիկը։
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Հոկտեմբերի 27–ի երեկոյան իսրայելական ուժերը մտել են Գազայի հատված։ Իսրայելն ավիահարվածներ է հասցնում օդից, ծովից և ցամաքից։
Գազայի հյուսիսի փախստականների ճամբարի նկատմամբ Իսրայելի բանակը վերահսկողություն է սահմանել