Գազայի հյուսիսում իսրայելցի զինվորականներ են սպանվել. ՀԱՄԱՍ

ՀԱՄԱՍ–ի անդամ
Իսրայելա–պաղեստինյան հակամարտության հետևանքով զոհերի թիվն օրեցօր ավելանում է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. «Ալ Քասամ» (պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թև) բրիգադները հայտարարել են, որ Գազայի հյուսիսում յոթ իսրայելցի զինվորական է սպանվել։
Նշվում է նաև, որ մեկական տանկ ու զրահամեքենա է խոցվել։
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Հոկտեմբերի 27–ի երեկոյան իսրայելական ուժերը մտել են Գազայի հատված։ Իսրայելն ավիահարվածներ է հասցնում օդից, ծովից և ցամաքից։