ԵՄ դիտորդական առաքելության ընդլայնումը կամրապնդի ՀՀ սահմանների կայունությունը. փոխնախարար

Արխիվային լուսանկար
ՀՀ–ում մտածում են դիտորդների քանակն ու կարողությունները ավելացնելու մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի - Sputnik. Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը կավելացվի թե՛ քանակապես, թե՛ տեխնիկապես։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը։
«Դիտորդների քանակը ընդայլնելն ու նրանց կարողությունները ուժեղացնելը թույլ կտա դիտարկման հետ կապված ավելի ակտիվ աշխատանքներ տանել ու համապատասխան զեկույցներ ներկայացնել ԵՄ անդամ երկրներին։ Մի բան, որ միանշանակ կարծում եմ՝ էլ ավելի կամրապնդի կայունությունը մեր սահմաններում»,– ասաց նա։
Ինչ քանակի մասին է խոսքը և ինչ ժամկետում նախագիծը կիրագործվի` փոխնախարարը դժվարացավ պատասխանել, բայց հավլեց, որ աշխատանքները առանց հապաղելու շուտով կսկսվեն։
Հիշեցնենք` 2023–ի փետրվարի 20-ից ՀՀ–ում 2 տարով եվրոպական առաքելություն է տեղակայվել։ Թեև ԵՄ առաքելությունը համարվում է քաղաքացիական, բայց անդամներից 50–ը ժանդարմներ են։
ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ մեկնաբանելով ԵՄ նոր միջնորդական առաքելության մեկնարկը` հայտարարել էր, որ ՀՀ սահմանամերձ շրջաններում ԵՄ ներկայացուցիչների հայտնվելը կարող է միայն աշխարհաքաղաքական դիմակայություն բերել տարածաշրջան: