Բորելը չգիտի, թե երբ առաջին F-16-ները կուղարկվեն Ուկրաինա

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը. Արխիվային լուսանկար
Օդաչուները շարունակում են պատրաստվել, և ոչ ոք օդաչուներին չի ուղարկի, քանի դեռ նրանք լիարժեք պատրաստված չեն ինքնաթիռները կառավարելուն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik․ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը տեղեկություններ չունի, թե երբ են առաջին F-16-ները հայտնվելու Ուկրաինայում։ Այս մասին նա հայտարարել Է Բրյուսելում Եվրամիության երկրների պաշտպանության նախարարների նիստից հետո։
«Ես կոնկրետ տեղեկություն չունեմ այն մասին, թե կոնկրետ երբ են առաջին F-16-ները սավառնելու ուկրաինական երկնքում։ Օդաչուներին շարունակում են պատրաստել, դա ժամանակ է պահանջում, ոչ ոք օդաչուներին չի ուղարկի՝ առանց ինքնաթիռները կառավարելուն լիարժեք պատրաստության»,- ասել է նա։
Նիդեռլանդներն ու Դանիան առաջինն են համաձայնել Ուկրաինային տրամադրել F -16 կործանիչներ։ Սպիտակ տունը հաստատել է, որ Ուկրաինան ռազմական ինքնաթիռներ կստանա երրորդ երկրներից՝ օդաչուների պատրաստման ավարտից հետո:
Ռուսաստանն ավելի վաղ նոտա էր հղել ՆԱՏՕ-ի երկրներին՝ Ուկրաինային զենք մատակարարելու համար։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ ցանկացած բեռ, որը սպառազինություն է պարունակում Ուկրաինայի համար, կդառնա օրինական թիրախ Ռուսաստանի համար: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ Արևմուտքի կողմից Ուկրաինային զենք մատակարարելը չի նպաստում ռուս-ուկրաինական բանակցությունների հաջողությանը և բացասական ազդեցություն կունենա: