Արցախից տեղահանվածներից 92–ը դեռ բուժվում են ՀՀ ԲԿ-ներում, ավելի քան 150-ը դուրս է գրվել

Արխիվային լուսանկար
Առողջապահության նախարարության առողջության պահպանման առաջնային օղակներում հաշվառված է Արցախից բռնի տեղահանված 57200 քաղաքացի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանցից 92–ը շարունակում են բուժում ստանալ հայաստանյան տարբեր բուժհաստատություններում։ Այս մասին ճեպազրույցում ասաց առողջապահության փոխնախարար Արտակ Ջումայանը։
«11 պացիենտի վիճակը ծանր է, 3–ինը` ծայրահեղ ծանր»,–ասաց Ջումայանը։
Նրա խոսքով` ավելի քան 150 հիվանդ դուրս է գրվել, ևս 19-ը բուժում է ստանում արտերկրում։ Նրանց առողջական վիճակում դրական դինամիկա կա։
Ջումայանի խոսքով` առողջապահության նախարարության առողջության պահպանման առաջնային օղակներում հաշվառված է ԼՂ–ից բռնի տեղահանված 57200 քաղաքացի։
Մինչ օրս բռնի տեղահանվածների ընտանիքներում ծնվել է 150 երեխա։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցինԵվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկինԵվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով` ՀՀ–ում Արցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։