Ամենապահանջվածը Ծաղկաձորն է. ՌԴ զբոսաշրջիկները սկսել են տուրեր ամրագրել

Ծաղկաձոր
ՌԴ քաղաքացիները նախընտրում են ԱՊՀ երկրների և Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. ՌԴ լեռնադահուկորդներն ու սնոուբորդիստները արդեն սկսել են լեռնադահուկային հանգստավայրերի տուրեր ամրագրել, պահանջարկ վայելող հանգստավայրերի առաջին հորիզոնականներում ԱՊՀ երկրներն են ու Վրաստանը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Ռուսաստանի զբոսաշրջության արդյունաբերության միության (RST) մամուլի ծառայությանը։
Պահանջարկ են վայելում նաև եվրոպական (Իտալիա և Սերբիա) և ասիական (Հարավային Կորեա և Ճապոնիա) ուղղությունները ՝:
«Ըստ «Ինտուրիստ» զբոսաշրջային օպերատորի` լեռնադահուկային սեգմենտում ամենապահանջվածը համեմատաբար էժան Ծաղկաձոր հանգստավայրն է»,–նշված է հաղորդագրության մեջ։
Ցանկում կան նաև ադրբեջանական և վրացական հանգստավայրեր։
ՌԴ զբոսաշրջիկներն ամանորյա տոների համար ամրագրել են Հայաստանի հյուրանոցների մեծ մասը