Ադրբեջանն Իսրայելից ՀՕՊ համակարգեր կգնի ավիացիայից և հրթիռներից պաշտպանվելու համար. ԶԼՄ

Ստոկհոլմի Խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի (SIPRI) գնահատմամբ՝ 2018–2022 թթ. Ադրբեջանն Իսրայելից զենք ներկրող առանցքային երկրներից մեկն էր:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. Ադրբեջանը 1,2 մլրդ դոլարի գործարքի շրջանակներում Իսրայելից ձեռք կբերի Barak MX հակաօդային պաշտպանության լրացուցիչ համակարգեր։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով Defence Industry Europe–ին։
Նշվում է, որ այդ ՀՕՊ համակարգերը նախատեսված են օդային սպառնալիքներից (ինչպիսիք են ավիացիան և հրթիռները) պաշտպանվելու համար:
Պարբերականի տվյալներով՝ ավելի վաղ Israel Aerospace Industries (IAI) ընկերությունը ցուցադրել էր Barak MX–ի հնարավորություններն Ադրբեջանում, փորձարկումները ներառում էին այդ համակարգի տարբերակների կալանիչների բազմակի արձակում:
Barak MX–ը մոդուլային շարժական ՀՕՊ համակարգ է, որն ունակ է պաշտպանել տարատեսակ հրթիռներից, ինչպես նաև այնպիսի օդային օբյեկտներից, ինչպիսիք են ինքնաթիռները, ուղղաթիռները և անօդաչու թռչող սարքերը: Համակարգը ներառում է տարբեր հեռահարության մինչև 35 կմ, մինչև 70 կմ և մինչև 150 կմ երեք տեսակի հրթիռոսիչներ: Barak MX–ը կարող է տեղադրվել նավի հարթակների վրա:
Ստոկհոլմի խաղաղության խնդիրների հետազոտությունների միջազգային ինստիտուտի (SIPRI) գնահատականներով՝ 2018–2022 թթ. Ադրբեջանը եղել է Իսրայելից զենք ներկրող առանցքային ընկերություններից մեկը (Ադրբեջանի մասնաբաժինն իսրայելական սպառազինության արտահանման մեջ կազմում է 9,1%)։
Իսրայելի պաշտպանական ձեռնարկություններից մեկը 2 արբանյակ կվաճառի Ադրբեջանին. ԶԼՄ