Ադրբեջանի արտգործնախարարի մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն շեշտել էր, որ նշված զինտեխնիկայի փոխանցումը նպաստում է տարածաշրջանում «Հայաստանի ռազմական ներուժի և ավերիչ գործողությունների ամրապնդմանը»։
Ֆրանսիական Ouest-France պարբերականը գրել է, որ Հայաստան մատակարարվող ֆրանսիական զրահամեքենաներն ի սկզբանե նախատեսված էին Ուկրաինայի համար։ Ըստ թերթի` Կիևը դժգոհություն է հայտնել, քանի որ այդ զրահամեքենաները հրետանային կրակից և հակատանկային հրթիռներից չափազանց վատ են պաշտպանված։
Ի դեպ, Հայաստանի պաշտպանության նախարարությունը ոչ հերքել, ոչ էլ հաստատել է ֆրանսիական զրահամեքենաների մատակարարման մասին լուրը։
Ի՞նչ հնարավորություններ ունեն Bastion-ները և ի՞նչ խնդիր կարող են լուծել Հայաստանի զինուժի համար, Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանել է ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։