Լուրեր․ Sputnik Արմենիայի առավոտյան թողարկումը

Այս ժամի լրահոսից տեղեկանում ենք՝
Sputnik
▪️ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթիի հանդիպումը Նոյեմբերի 13-ին Լոնդոնում կայացել է, որով տրվել է Հայաստան-Միացյալ թագավորություն ռազմավարական երկխոսության մեկնարկը։
▪️ Լոնդոնում երեկ տեղի է ունեցել բացվել է Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանության նոր շենքի պաշտոնական բացման արարողությունը, որին ՄԹ կառավարության անունից մասնակցել է գործարարության և առևտրի պետնախարար Թիմըթի Մինտոն։
▪️ Եվրամիությունը որոշել է ավելացնել Հայաստանում իր դիտորդների թիվը, հայտարարել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ բորելը։
▪️ «Եվրամիությունը դիտարկում է Խաղաղության եվրոպական հիմնադրամի շրջանակում Հայաստանին օգնություն տրամադրելու հնարավորությունը, ինչպես նաև վիզայի ռեժիմի ազատականացման հնարավորությունը երկրի քաղաքացիների համար»․ Բրյուսելում ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի նիստին հաջորդած մամուլի ասուլիսում հայտարարել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։
▪️ Նոյեմբերի 13-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Թաթուլ Ասիլյանը հեռացվել է ՔՊ-ից՝ արցախցիների հասցեին արված արտահայտության համար։
▪️ Հայաստանում տեղակայված Եվրամիության առաքելության դիտորդները X–ի միկրոբլոգում տեղեկացրել են Հայաստանի Գեղարքունիքի մարզ կատարած իրենց այցի մասին, սակայն հետո ջնջել են այդ հրապարակումը:
▪️ Թուրքիան մտադիր է ևս մեկ տարով երկարաձգել Աղդամի ռուս-թուրքական մոնիտորինգի կենտրոնում տեղակայված իր զինվորականների մանդատը։ Համապատասխան օրինագիծը երեկ շրջանառության մեջ է դրվել Թուրքիայի Ազգային մեծ ժողովում։
Sputnik Արմենիա, 106․0FM