6 երկրից ավելի քան 3 հազար զինվորական է մասնակցում Չինաստանում անցկացվող զորավարժությանը

Չինացի զինվոր
Զորավարժությունների մասնակիցները կմշակեն ահաբեկչության դեմ պայքարի և անվտանգության ապահովման գործողություններ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի — Sputnik. Ասիական վեց երկրների ավելի քան երեք հազար զինծառայողներ Չինաստանում մասնակցում են «Խաղաղություն և բարեկամություն-2023» համատեղ զորավարժություններին: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին հղում անելով ՉԺՀ պաշտպանության նախարարությանը։
Նշվում է, որ Չինաստանի, Կամբոջայի, Լաոսի, Մալայզիայի, Թաիլանդի և Վիետնամի համատեղ զորավարժությունները մեկնարկել են Չինաստանի հարավային Գուանդուն նահանգի Չժանցզյան քաղաքում երկուշաբթի առավոտյան և կշարունակվեն մինչև նոյեմբերի 22-ը: Այս շարքի զորավարժությունները ՉԺՀ-ում առաջին անգամ են անցկացվում։
Չինաստանից զորավարժություններին մասնակցում են հիմնականում Չինաստանի Ժողովրդական ազատագրական բանակի մարտական հրամանատարության Հարավային գոտու զինծառայողները, մյուս երկրներն ուղարկել են ցամաքային ստորաբաժանումներ և վերջրյա նավեր:
Մասնակից երկրների զինծառայողները կանցկացնեն համատեղ մարզումներ, համատեղ հրամանատարական վարժանքներ և ահաբեկչության դեմ պայքարի և անվտանգության ապահովման գործողությունների մշակում: