ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. Կոտայքի մարզում վանդալիզմի դեպք է գրանցվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարություն «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ–ը։
«Անհայտ անձը կամ անձինք ներկել են Նուռնուս համայնքում գտնվող «Քանդակ արձագանք» նորահայտ հուշարձանը»,– ասված է հաղորդագրությունում։
Կատարվածը բացահայտելու համար ՊՈԱԿ-ը դիմել է ՀՀ ՆԳՆ ոստիկանություն:
Անհայտ անձինք ներկել են «Քանդակ արձագանք» հուշարձանը