ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. Թուրքիայի հարավ-արևմուտքում գտնվող Բուրդուր նահանգում 4,4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Տեղեկությունը հայտնում է Տարերային աղետների հետևանքների վերացման վարչությունը։
Ըստ հաղորդագրության՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 08:28-ին:
Երկրաշարժի օջախը գտնվել է 13,2 կմ խորության վրա: