Թաթուլ Ասիլյանին հեռացրել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից

Թաթուլ Ասիլյան
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստը վարել է Նիկոլ Փաշինյանը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության որոշմամբ Թաթուլ Ասիլյանը հեռացվել է կուսակցությունից։ Տեղեկությունը հայտնում է ՔՊ–ի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ այսօր` նոյեմբերի 13-ին, տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Заседание совета партии Гражданский договор под председательством председателя правления, премьер-министра Никола Пашиняна (13 ноября 2023). Еревaн
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստի ժամանակ
Քննարկվել են Կուսակցության Վայոց Ձորի տարածքային կազմակերպությունների աշխատանքի, ինչպես նաև հաջորդ քաղաքական ժողովի անցկացման հետ կապված հարցեր։
Заседание совета партии Гражданский договор под председательством председателя правления, премьер-министра Никола Пашиняна (13 ноября 2023). Еревaн
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստը
Քննարկվել են նաև կարգապահական բնույթի հարցեր։
Նշենք, որ Թաթուլ Ասիլյանը «հայտնի» է դարձել այն բանից հետո, երբ կոչ է արել երկրից արտաքսել Լեռնային Ղարաբաղից այն տեղահանվածներին, որոնք կմասնակցեն հակակառավարական հանրահավաքներին: