ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նոյեմբերի 13-ին ԱՄԷ փոխնախագահ, վարչապետ, պաշտպանության նախարար, Դուբայի կառավարիչ Մոհամմեդ բին Ռաշիդ Ալ Մաքթումի հրավերով մասնակցել է Դուբայի ավիացիոն ցուցահանդեսի (Dubai Airshow) բացման արարողությանը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Սուրեն Պապիկյանը Դուբայի ավիացիոն ցուցահանդեսում
© Photo : ՀՀ ՊՆ/MoD of Armenia
«Հանդիսավոր արարողությունից հետո պաշտպանության նախարարն այցելել է միջազգային ընկերությունների տաղավարներ և ծանոթացել ընկերությունների ցուցադրած արտադրանքին»,–ասվում է հաղորդագրության մեջ:
Սուրեն Պապիկյանը Դուբայի ավիացիոն ցուցահանդեսում
© Photo : ՀՀ ՊՆ/MoD of Armenia
Նշենք, որ ՀՀ պաշտպանության նախարարն Արաբական Միացյալ Էմիրություններում է աշխատանքային այցով։