ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. Սիրիայի արևելքում գտնվող Ռումեյլան քաղաքից դեպի հարավ տեղակայված ամերիկյան բազայի մոտ 2 պայթյուն է որոտացել։ Տեղեկությունը հայտնում է սիրիական «Sham FM» ռադիոկայանը։
«Ալ-Հասաքա նահանգի Ռումեյլան քաղաքից դեպի հարավ գտնվող օկուպացիոն ուժերի ամերիկյան բազայի շրջանում երկու պայթյուն է որոտացել։ Նախնական տվյալով` բազան գրոհել են երկու անօդաչուների օգնությամբ», – ասվում է հաղորդագրության մեջ։
Իրաքում և Սիրիայում գտնվող ամերիկյան բազաները վերջին շրջանում պարբերաբար հարձակումների են ենթարկվում, գրոհների պատասխանատվությունը ստանձնել են Իրաքում գործող շիական զինված խմբավորումները։
Հիշեցնենք` ԱՄՆ-ի զինված ուժերը վերահսկում են Սիրիայի հյուսիսում և հյուսիս-արևելքում գտնվող տարածքները Դեր Զոր, Ալ-Հասաքա և Ռաքքա նահանգներում, որտեղ գտնվում են Սիրիայի նավթի և գազի խոշորագույն հանքավայրերը: Պաշտոնական Դամասկոսը բազմիցս հայտարարել է, որ իր տարածքում ամերիկյան զինվորականների ներկայությունն օկուպացիա է և պետական ծովահենություն` նավթի անթաքույց գողության նպատակով: